ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արմեն Սարգսյան. Ադրբեջանի սկսած պատերազմը էթնիկ զտման նպատակ ունի

Արմեն Սարգսյան. Ադրբեջանի սկսած պատերազմը էթնիկ զտման նպատակ ունի
08.10.2020 | 12:47

Ադրբեջանի սկսած պատերազմն էթնիկ զտման նպատակ ունի, հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նա մեղադրել է Ադրբեջանին պատերազմը սկսելու, իսկ Թուրքիային՝ մասնակցության համար, նշելով՝ Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց ու լրջորեն են պատրաստվել Արցախի դեմ իրականացվող պատերազմին։ «ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի, այլ կազմակերպությունների միջոցով պետք է ազդի Թուրքիայի վրա, որ նա դուրս գա այս խաղից և դրանով իսկ հնարավորություն տա վերսկսել բանակցությունները, քանի որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի», - ընդգծել է Արմեն Սարգսյանը։

Դիտվել է՝ 2966

Մեկնաբանություններ